Պուտինին չի վստահում ռուսների 13 %-ը. Սոցիոլոգիական հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է երկրի քաղաքացիների 78 %-ը, ասվում է «Հասարակական կարծիքի հիմնադրամի» հարցման արդյունքներում։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, հարցվածների 78%-ը նշել է, որ վստահում է ՌԴ նախագահին, 13%-ը՝ «ավելի շուտ չի վստահում» պետության ղեկավարին, մնացածը դժվարացել են պատասխանել։
Հարցվածների 80%-ը կարծում է, որ Պուտինը բավականին լավ է աշխատում նախագահականում, 10%-ը կարծիք է հայտնել, որ ՌԴ առաջնորդը բավականին վատ է աշխատում։ Հարցվածների ևս 10%-ը դժվարացել է պատասխանել։
Ավելի վաղ Հասարակության ուսումնասիրության համառուսական կենտրոնը մեջբերել էր տվյալներ, ըստ որոնց՝ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների ավելի քան 81%-ը։
Երկու շաբաթ առաջ նմանատիպ հարցումը նույն արդյունք էր ցույց տվել։
Հարակից հրապարակումներ`
- Նա նույնիսկ չափազանց առողջ է. ԱՄՆ Հետախուզության տնօրենը՝ Պուտինի առողջության մասին
- Պուտինը հայտարարել է նոր դարաշրջանի սկզբի մասին
- Պուտինը Թեհրանում է