2021թ․-ին Հայ Առաքելական Եկեղեցին վճարե է 403,618,000 դրամ հարկ. Վահագն Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը, որ հաճախ անդրադառնում է անվտանգության ու քաղաքական հարցերի, ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Էսօր էլի ինձ պատմեցին էն հին միֆը, թե բա Հայ Առաքելական Եկեղեցին հարկ չի վճարում։
Մի կողմ դնենք էն, որ վաաբշե-տը ճիշտ կլիներ, որ չվճարեր, բայց փաստն էնա, որ 2021թ․-ին Եկեղեցին վճարելա 403,618,000 (չորս հարյուր երեք միլիոն վեց հարյուր տասնութ հազար) դրամ հարկ ու խոշոր հարկատուների 1000-յակի 565-րդ տեղումա։
Ընդ որում սրա մեջ չեն մտնում օրինակ Եկեղեցուն պատկանող հիվանդանոցների հարկերը։ Դրանք առանձին են»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 2020-ի հուլիսին և դեկտեմբերին բաժանել է 18 մլրդ դրամ պարգևավճար. Վահագն Մխոյան
- Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան