Եթե Փաշինյանը հայերին անձնագիր չի տալիս, ապա թուրքերին նկատի ունի 5 միլիոնանոց Հայաստանում. Քրիստինա Նազարյան
«Սա առաջին դեպքը չէ, որոշ ժամանակ առաջ էլ մենք տեսանք բեռնատար մեքենաներ, որոնց հետնամասում Աթաթուրքի նկարն էր և մեր հանրության որոշ մասն արձագանքեց, մյուսն էլ ասաց, թե նրանց մեքենաներն են, ինչ կուզեն՝ կնկարեն»,-ասուլիսում հայտնեց «Սթափ զրույց» հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը՝ անդրադառնալով «Ուրարտու» խանութների ցանցում Աթաթուրքի նկարով տետրերի վաճառքի փաստին:
Նա ասաց, որ այդ ամենին զուգահեռ Հայաստանում է թուրք սադրիչ բլոգերը, որը պղծում է Ծիծեռնակաբերդը, բայց հայ ժողովուրդը համարժեք չի արձագանքում, այն դեպքում, երբ Իրաքի ժողովուդը հզոր բողոքի ալիք է բարձրացրել իր երկրի տարածքում Թուրքիայի կատարած գործողությունների դեմ:
«Զոհի սինդրոմ կա, երբ մեկին երկար ժամանակ խոշտանգում, բռնաբարում են, նա մտածում է՝ կարևորը շուտ ավարտվի, ոչինչ, թող ծեծի՝ գնա քնի»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ իր մոտ այն տպավորությունն է, որ մեր հասարակությունն այդ վիճակին է հասել:
«Ինչի մասին է խոսքը, երբ թշնամու զինվորը մտնում է մեր սուվերեն տարածք և հայ զինվորական է առևանգում ու մենք այն հանդուրժում ենք: Դրա փոխարեն անվտանգության ծառայությունն մտածում է, որ Մուրադ Փափազյանին չթողնի երկիր, որովհետև չգիտեմ ում վիրավորել է արտերկրում: Այս տեմպերով վաղը նրանք կարող են օրենք հորինել, թե նրանք, ովքեր արտերկրում չեն փառաբանել Նիկոլ Փաշինյանի, կամ Ալեն Սիմոնյանին թուրքական դրոշներով և «նոլդու Փաշինյան» խոսքերով, ապա պետք է դատվեն, կամ նվազագույնը Հայաստան մուտք չգործեն: Մուրադ Փափազյանի պապերը խոշտանգվել են թուրքերի կողմից, իսկ հիմա ինքը խոշտանգվում է նեոթուրքերի կողմից, որոնք Հայաստանում իշխանություն են»,-հայտարարեց Քրիստինա Նազարյանը և, տարակուսելով, որ այսօր հայկական սփյուռքն էլ ձայն չի հանում, նայում է թե ինչպես իրենց թույլ չեն տալիս մտնել Հայաստան, բարդացնում են հայկական անձնագրեր ստանալը, հավելեց.
«Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը պետք է դառնա 5 միլիոնանոց, եթե հայերին չի թույլատրում անձնագիր ստանան, ապա նկատի ուներ թուրքերին, որովհետև վաղը Հայաստանի անձնագիր ստանալու են գալու Արաքսի այն ափին ապրող 3 մլն քրդերը, թուրքերը, քանի որ նրանք միշտ ուրիշի ձեռքերով են իրենց հարցերը լուծել: Ի տարբերություն հայերի՝ այսօր Հայաստանում օտարազգիները կարողանում են հանգիստ անձնագիր ստանալ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան