Իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «ադրբեջանական» անվանելու գրառումը ստացել է կոշտ պատասխան
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից, գրում է Էրմենիհաբերը։
Իսրայելի դեպանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ընթերցած գիրքն ու Իսրայելի դրոշը։
Նա մասնավորապես գրել է. «Վերջերս ինձ ներկայացված այս հիանալի գրքից շատ բան եմ սովորում Թավրիզի ադրբեջանական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ընկերնե՛ր, ի դեպ, այս ընթացքում ի՞նչ եք կարդում»։
Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսևին։
Նա Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել, այնուհետև նշել. «Մեր եզակի Թավրիզն Իրանի վեհ պատմության մեջ հայտնի է որպես առաջինների բնօրրան։ Թվում է, թե առաջին չար սիոնիստին ևս կհուղարկավորի Թավրիզի ջանասեր ժողովուրդը»:
Իրանցի դեսպանը զգուշացրել է. «Մեր կարմիր գիծը երբեք չանցնեք, երբե՛ք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան