ԱՀԿ-ն կապիկի ծաղիկը միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը արտահերթ նիստում կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես որոշել եմ, որ կապիկի ծաղիկի գլոբալ բռնկումը միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ է», - ասել է նա:
Նրա խոսքով, աշխարհում արդեն իսկ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16 000 դեպք, իսկ հիվանդության տարածումը եվրոպական տարածաշրջանում ամենամեծ վտանգն է ներկայացնում։
rbc.ru-ի հաղորդմամբ, միաժամանակ Գեբրեյեսուսը նշել է, որ կազմակերպությունն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ հիվանդության տարածումը վերահսկողության տակ պահելու համար։ Նա նաև մատնանշել է, որ երկրների կեսը, որտեղ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ, արդեն ապահովել են անհրաժեշտ պատվաստանյութերով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում երկու երեխայի մոտ կապիկի ջրծաղիկ է ախտորոշվել
- ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը
- Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի
- Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
- Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները
- Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- ԱՀԿ-ն հայտնում է 50 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 3400 դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան