ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ
Միացյալ Նահանգները Ուկրաինա կփոխանցի 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ որպես նոր ռազմական օգնության փաթեթի մաս: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ տեղեկությունը լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Պաշտպանության նախարարությունն այսօր կհայտարարի, որ Ուկրաինային տրամադրում է մինչև 580 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող սարքեր»,-ասել է նա հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Phoenix Ghost համակարգը պաշտպանական զինամթերք է:
Անօդաչու սարքերի արժեքը կկազմի մոտ 100 միլիոն դոլար, ասել է Քիրբին։ Ռազմական օգնության փաթեթի մնացած մասը գնահատվում է 175 մլն դոլար, որը լիազորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ակնկալվում է, որ փաթեթը կներառի չորս HIMARS բազմակի հրթիռային համակարգեր, 36,000 միավոր հրետանային զինամթերք, հակատանկային զենք և ավտոմոբիլային տեխնիկա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
- Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկել
- ԱՄՆ-ը 100 մլն դոլար կհատկացնի ուկրաինացի օդաչուների վերապատրաստման համար
- ԵՄ-ն որոշել է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Bloomberg