ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարումը մոտ ապագայում չի քննարկվում: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ լրագրողներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք մոտ ժամանակներս չենք դիտարկում Ուկրաինա կործանիչներ ուղարկելու հարցը»,-ասել է Քիրբին։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ է Ուկրաինայի հետ՝ գնահատելու Կիևի սպառազինությունների, այդ թվում՝ HIMARS MLRS-ի կարիքները, և նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կենտրոնացած աջակցել ուկրաինացի զինվորականների պատրաստմանը այն զենքերի տիրապետման մասով, որոնք Կիևն արդեն ստացել է:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
- ԱՄՆ-ը Huawei-ին կասկածում է ամերիկյան ռազմական օբյեկտներից տվյալներ հավաքելու մեջ
- ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանում ցորենի արտադրությանը
- ԱՄՆ-ը 100 մլն դոլար կհատկացնի ուկրաինացի օդաչուների վերապատրաստման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան