ԱՄՆ-ում երկու երեխայի մոտ կապիկի ջրծաղիկ է ախտորոշվել
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնել է երեխաների շրջանում կապիկի ջրծաղիկի երկու դեպքի մասին: Associated Press-ի տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։
Պաշտոնյաները նշել են, որ երկու հիվանդ երեխա է բուժվում։ Ենթադրվում է, որ նրանք վարակվել են իրենց հետ ապրող հարազատներից։
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այս շաբաթ ասել է, որ աշխարհում կապիկի ջրծաղիկի վարակի դեպքերի թիվը հասել է գրեթե 14 հազարի, դրանք գրանցվել են ավելի քան 70 երկրներում։ Նրա խոսքով՝ Եվրոպայում այս տեսակի ջրծաղիկով վարակվելու մեծ թվով դեպքեր են գրանցվում, հիմնականում՝ միասեռական հարաբերությունների մեջ մտած տղամարդկանց մոտ։
Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն քննարկել է կապիկի ծաղիկի պատճառով գլոբալ արտակարգ իրավիճակ մտցնելու հարցը
- Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի
- Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
- Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները