Աբխազիան կնշի պետական դրոշի օրը
Շաբաթ օրը Աբխազիայում նշվում է Պետական դրոշի օրը: Տոնի շրջանակներում Սուխումիի մերձակայքում տեղի կունենա դրոշներով ձիերի երթ և համերգ՝ աբխազ էստրադային արտիստների և պարային խմբերի մասնակցությամբ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«30 տարի առաջ՝ 1992 թվականի հուլիսի 23-ին, Աբխազիայի Գերագույն խորհուրդը՝ Վլադիսլավ Արձինբայի նախագահությամբ, հասարակական-քաղաքական իրավիճակի ծանր պայմաններում, հաստատեց Աբխազիայի Հանրապետության խորհրդանիշները՝ պետական դրոշը և պետական զինանշանը։ Այս ամսաթիվը պետության նորագույն պատմության մեջ ամենակարևորներից է»,-ասվում է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի՝ համաքաղաքացիներին ուղղված շնորհավորանքում, որը շաբաթ օրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Նախագահի խոսքով՝ ազգային դրոշը խորհրդանշում է Աբխազիայի ինքնիշխանությունն ու անկախությունը, նրա մեծ պատմությունն ու հարուստ ժառանգությունը, ամրապնդում է սերունդների միջև հոգևոր կապը, միավորում բազմազգ ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
- Աբխազիայից և Հվ. Օսիայից 2 000 զինծառայող է կռվում Ուկրաինայում