ԵՄ-ն 477 միլիարդ եվրո է հատկացնում մշակույթի ոլորտի զարգացման համար
Եվրամիությունը 477 միլիարդ եվրո է հատկացնում (ՀՆԱ-ի գրեթե 4%-ը) մշակութային ոլորտի զարգացման համար։ Այս ոլորտում ԵՄ-ում ներգրավված է 8 միլիոն մարդ։
Նորարարության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելի խոսքով, կորոնավիրուսային համաճարակը ցույց է տվել, որ անհրաժեշտ է օգնել թանգարաններին և մշակութային այլ հաստատություններին հարմարվել սահմանափակումներին և անցում կատարել թվային տեխնոլոգիաներին։
Artguide.com-ի հաղորդմամբ, եվրոպական հիմնադրամները 10 միլիարդ եվրո են հատկացրել այս ոլորտում տարբեր նախագծերի համար, ներառյալ Բելգիայի կերպարվեստի կենտրոնի թվայնացումը, ինչպես նաև դրամաշնորհներ չեխ արվեստագետների համար:
60 տոկոսով՝ մինչև 2,4 մլրդ եվրո, ավելացել է «Creative Europe» («Ստեղծարար Եվրոպա») ծրագրի ֆինանսավորումը, որն ուղղված է ԵՄ երկրների միջև մշակութային համագործակցության զարգացմանը: