Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռակոծվել է
Թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի Նինևա նահանգում, հրթիռակոծության է ենթարկվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրին։
Աղբյուրը նշում է, որ ռազմաբազայի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։
Չորեքշաբթի օրը Իրաքի իշխանությունները որոշել են հետ կանչել Թուրքիայում Բաղդադի գործերի ժամանակավոր հավատարմատարին թուրքական ուժերի կողմից երկրի հյուսիսում գտնվող Զախո առողջարանային քաղաքի հրետակոծությունից հետո։ Քրդստանի դեմոկրատական կուսակցության տվյալներով՝ հրետանային արկերի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 33-ը վիրավորվել են, ԱԳՆ-ին հանձնարարվել է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև զանգահարել Թուրքիայի դեսպանին և հայտնել հրթիռակոծման դատապարտման մասին։
Բաղդադի կենտրոնական իշխանությունները մտադիր են գործողություններ համակարգել Էրբիլի հետ՝ թուրքական ագրեսիայի կրկնությունը կանխելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի հարձակում չի իրականացրել իրաքյան դիրքերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԶՈւ-ի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել
- Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ գյուղը՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում
- Թուրքիան Հյուսիսային Իրաքում սպանել է PKK-ի ավելի քան 18 անդամի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան