Սալիվան. Կոնգրեսը կշարունակի Կիևին տրամադրել 40 միլիարդ դոլարից ավելի ֆինանսական օգնություն
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ելույթ ունենալով Ասպենի ֆորումում, ասել է, որ Կոնգրեսը ժլատ չի լինի Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հարցում, երբ սպառվի արդեն հատկացված 40 միլիարդ դոլար գումարը: Լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։
Նրա խոսքով, Ռուսաստանի իշխանությունները պետք է գիտակցեն հույսը դնելու անիմաստությունը, թե Միացյալ Նահանգները և եվրոպական խոշոր երկրները կկորցնեն հետաքրքրությունը Ուկրաինայի հակամարտության նկատմամբ և կսահմանափակեն նրա աջակցությունը:
Սալիվանը հայտարարեց, որ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինայի համար 40 միլիարդ դոլարի փաթեթը, և դրա մեծ մասը դեռ չի ծախսվել։
«Եվ դրանից հետո, ես վստահ եմ, որ Կոնգրեսում երկկուսակցական աջակցություն կլինի այդ (լրացուցիչ) ռեսուրսների հատկացման համար, եթե դրանք անհրաժեշտ լինեն»,-ասել է նախագահի խորհրդականը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան օրենք է պատրաստում ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին
- ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
- Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ունի մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ
- ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ
- Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ուկրաինացի լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան