Պուտինը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևին Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Հրամանագրում ասվում է, որ հանրապետության ղեկավարը պարգևատրվել է Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրաման համար։
Մայիսին Պուտինը և Միրզիևը քննարկել են ռուս-ուզբեկական հարաբերությունները։ Բանակցությունների հիմնական թեման տնտեսական համագործակցությունն էր՝ Ուզբեկստանում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութեր արտադրելու կարողության համատեքստում։ Կողմերը նշել էին երկկողմ ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինին չի վստահում ռուսների 13 %-ը. Սոցիոլոգիական հարցում
- Պուտինը հայտարարել է նոր դարաշրջանի սկզբի մասին
- Ուզբեկստանի պետական դպրոցներում համազգեստ կրելը պարտադիր կդառնա
- Պուտինի հրամանագրով՝Ուկրաինայի բոլոր բնակիչներին թույլատրվեց պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ
- Ուզբեկստանի ՆԳՆ-ն հուլիսի 1-ին հայտնել է Նուկուսում իշխանություններին զավթելու փորձի մասին