Ինչ են ուտում գերմանացիները
Օրգանական սնունդը Գերմանիայում կրկին թրենդի մեջ է։ Վերջին տարիներին գերմանացիներն ավելի քիչ են միս ուտում և ավելի շատ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կենդանիների պահպանման պայմաններին։
dw.com-ի հաղորդմամբ, գրեթե բոլոր գերմանացիները համոզված են, որ ուտելիքը, առաջին հերթին, պետք է համեղ լինի։ Համենայն դեպս նման եզրակացության կարելի է գալ Գյուղատնտեսության և սննդի դաշնային գործակալության (Bundesanstalt für Landwirtschaft und Ernährung, BLE) ուսումնասիրությունից. հարցման մասնակիցների 99 տոկոսի համար սննդի համն է ամենակարևորը. Ընդ որում, հարցվածների 89 տոկոսն ուշադրություն է դարձնում սննդի առողջ լինելու հանգամանքին։
Գերմանիայում շատ մարդկանց համար ապրանքների ընտրության հարցում զգալի դեր են խաղում կլիմայական և բնապահպանական ասպեկտները: Այնուամենայնիվ, արդյոք այս մոտեցումը փոխվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, դեռ պարզ չէ. BLE-ի ուսումնասիրությունը հաշվի չի առել սննդամթերքի գների աճը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր և այս առումով սպառողների վարքագծի փոփոխությունը:
Հետազոտության համաձայն, ընթացիկ հետազոտության մասնակիցների մոտ 84 տոկոսը, անկախ սեռից և տարիքից, չափազանց կարևոր է համարում սննդամթերք ընտրելիս հաշվի առնել դրանց ազդեցությունը կլիմայի և շրջակա միջավայրի վրա: Այս խնդիրը, հարցվածների կարծիքով, հնարավոր է իրականացնել սննդամթերքի թափոնների կրճատման և տարածաշրջանային արտադրանք գնելու միջոցով:
Զեկույցի հեղինակները նշում են, որ յոթ տարի առաջ ուսումնասիրության սկզբից ի վեր օրական միս և երշիկեղեն օգտագործողների թիվը զգալիորեն նվազել է. եթե 2015 թվականին նրանց մասնաբաժինը կազմում էր 34 տոկոս, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 25 տոկոս։
Աճել է նաև վեգանական և «բուսակերական մսով» ուտեստները։ Եթե 2021 թվականին դրանք գնել էր հարցման մասնակիցների 43 տոկոսը, ապա 2022 թվականին նրանց մասնաբաժինը արդեն 47 տոկոս էր։
Բնապահպանական և կլիմայական նկատառումներով ապրանքներ գնելու Գերմանիայի բնակիչների մոտիվացիան նույնպես զգալիորեն աճել է՝ 54 տոկոս 2021-ին և 64 տոկոս 2022-ին։ Դա հաստատում են նաև Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակի (Statistisches Bundesamt) տվյալները. 2021 թվականին Գերմանիայում արտադրվել է 98 հազար տոննա պարենային ապրանք, որում միսը կամ մսամթերքը փոխարինվել է բուսական ծագմամբ այլընտրանքներով։ Մայիսի սկզբին գործակալությունը հայտարարել է, որ անցյալ տարվա համեմատ արտադրությունն աճել է 17 տոկոսով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին