Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայում երկու ամերիկացիների մահը
Պետդեպարտամենտը հաստատել է վերջերս Ուկրաինայում մարտերի ժամանակ երկու ամերիկացի քաղաքացիների մահվան փաստը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ԱԳՆ-ի անանուն ներկայացուցչին։
«Մենք կարող ենք հաստատել վերջերս Ուկրաինայի Դոնբասի շրջանում ԱՄՆ-ի երկու քաղաքացիների մահը»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ հեռուստաալիքի խոսքերն է մեջբերել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները կապի մեջ են մահացածների ընտանիքների հետ և նրանց տրամադրում են հյուպատոսական բոլոր հնարավոր աջակցությունը։
«Ընտանիքների հանդեպ հարգանքից ելնելով այս դժվարին պահին՝ մենք ձեռնպահ կմնանք հետագա մեկնաբանություններից»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։ Հեռուստաալիքը չի տալիս նաև մահացածների անունները՝ նշելով, որ նրանք մասնակցել են ուկրաինական կողմից ռազմական գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան օրենք է պատրաստում ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին
- ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
- ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ
- Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնագրեր ստորագրեցին հացահատիկի արտահանման վերաբերյալ
- Ուկրաինան Վրաստանից ավելի մեծ աջակցություն էր ակնկալում․ Կասյանով
- Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան