YouTube-ը սկսեց հեռացնել աբորտի մասին կեղծ տեղեկություններով տեսանյութերը
YouTube-ը հայտարարել է նյութերի բովանդակության մոդերատորության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը տեսահոլովակներից կհեռացնի տեսանյութերը, որոնք պարունակում են կեղծ տեղեկություններ հղիության արհեստական ընդհատման և այս ընթացակարգի հետևանքների մասին։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է հայտնվել PC Mag-ի կայքում։
«Այսօրվանից և հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում աստիճանաբար մենք կհեռացնենք այն բովանդակությունը, որը պարունակում է հղիության արհեստական ընդհատման ընթացակարգի ոչ անվտանգ հրահանգներ, խթանում է ապատեղեկատվությունը կամ ապատեղեկատվությունը հղիության արհեստական ընդհատման մասին՝ համաձայն մեր բժշկական ապատեղեկատվության քաղաքականության»,-ասվում է YouTube-ում:
Նշվում է, որ պատժիչ միջոցները կազդեն բոլոր բովանդակությունների վրա, որոնք նկարագրում են հղիության դադարեցման վիրահատական և քիմիական այլընտրանքային մեթոդները, որոնք հակասում են հաստատված բժշկական պրակտիկային։ Բացի այդ, ըստ հրապարակման, կջնջվեն տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման հրահանգներով որոշ տեսանյութեր, ինչպես նաև վերոնշյալ պրոցեդուրայից հետո անպտղության և քաղցկեղի ռիսկի բարձրացման մասին ապատեղեկատվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջերս տարածված է տանն ինքնակամ դեղորայքային աբորտներ իրականացնելու պրակտիկան, որը շատ վտանգավոր է. Նարինե Բեգլարյան
- ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում աբորտի իրավունքի սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
- Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են
- Տեխասը արգելել է աբորտը, եթե պտուղը արդեն սրտի բաբախ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան