Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 17 մարդ: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ շաբաթ օրն այդ մասին հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը։
Անձրևները հեղեղումների պատճառ են դարձել Ռոուդբոլ գետի վրա, որը հոսում է գավառի մայրաքաղաք Էստեհբանաթի մոտակայքով։
Քաղաքապետ Յուսեֆ Քարեգարն իր հերթին հայտնել է, որ շտապ օգնության ծառայությունները ջրհեղեղներից փրկել են 55 մարդու։ Առնվազն վեց մարդ դեռ անհայտ կորած է համարվում։
Իրանի օդերևութաբանական ծառայությունները նախապես նախազգուշացրել էին երկրում ուժեղ սեզոնային անձրևների հնարավորության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանը տասնամյակներ շարունակ բախվում է երաշտի։ Al-Arabiya-ն նշում է, որ ջրհեղեղների վտանգն ավելի մեծ է, քանի որ բազմաթիվ շենքեր ու ճանապարհներ են կառուցվել գետերի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի Մեջլիսի պատգամավորը հայտնել է, որ անհայտ անձինք կրակել են իր տան վրա
- Իրանում հայտնաբերվել է հսկա դամբարաններով 2000-ամյա գերեզմանոց
- Իրանում երկրաշարժից նախնական տվյալներով կա 5 զոհ և 12 վիրավոր
- Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
- Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել
- Էկվադորում ջրհեղեղներ են, կան զոհեր