Քաղաքական 18:30 21/07/2022 Հայաստան

Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը. Վարդան Ոսկանյան

Հուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները, որոնց ժամանակ արվել են տարբեր հայտարարություններ, այդ թվում նաև Հայաստանին վերաբերող։

Այդ հանդիպումների ու հնչած հայտարարությունների, դրանց կարևորության մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am-Պարոն Ոսկանյան, նախ սկսենք հարցից, թե ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական այսօրվա հարաբերությունները, ի՞նչ մարտահրավերներ, խնդիրներ կան, արդյո՞ք ամբողջ ներուժն է օգտագործվում։

Վարդան Ոսկանյան- Ակնհայտ է, որ Իրան-Հայաստան հարաբերություններում առկա ամբողջ ներուժը չի իրացվել, բացի այդ էլ 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել են թե մարտահրավերներ, թե հնարավորությունները երկու պետությունների շահերն ի նկատի ունենալով։ Մասնավորապես, խոսքը գնում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այն նկրտումների մասին, որոնք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին»։ Պարզ է, որ թուրքական,  ադրբեջանական կողմերը, իսկ ադրբեջանական կողմն ընդհանրապես հանդես է գալիս մեր տարածաշրջանում որպես Թուրքիայի շարունակություն, նպատակ ունեն ստանալու նման հաղորդակցության մի ուղի, որը հնարավորություն կընձեռի Թուրքիային դուրս գալու Կենտրոնական Ասիա, միևնույն ժամանակ փորձ կատարելու կտրել Հայաստան-Իրան սահմանը։

Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի  նախագահների հետ հանդիպումների ժամանակ Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ հոգևոր առաջնորդի  հայտարարությունը, որ Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը, միտված էր հենց սրանց, որ իրանցիները հստակորեն գիտակցում են այդ սահմանի կարևորությունը՝ առաջին հերթին հաշվի առնելով, բնականաբար, սեփական շահերը։ Սա այն տիրույթներից մեկն է, որտեղ հայկական և իրանական շահերը համընկնում են, ուստի մենք պետք է այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանենք։ Իրանից գալիս է ազդակ, որին պետք է հնչեցվի դրական իմաստով պատասխան և փորձ կատարվի այս տիրույթը օգտագործել երկու պետությունների հարաբերություններն ամրապնդելու համար։

Բայց Հայաստան-Իրան հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես այս խնդրով, որովհետև հիմնական խնդիրը, որը 44-օրյա պատերազմից հետո ծառացել է Հայաստանի առջև, անվտանգությունն է, իսկ Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը և այդ ճարտարապետության բաղադրիչներից մեկն է, ուստի այստեղ մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է հնարավորին արագ լուծումներ ստանան։

Խոսքը վերաբերում է Գորիս- Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի բռնազավթմանը, որի հետևանքով Հայաստանը Իրանի հետ կապվելու համար մնացել է փաստացիորեն ընդամենը մեկ ճանապարհի հույսին և այդ ճանապարհն էլ, դատելով վերջերս հրապարակված տեղեկատվությունից, մեղմ ասած, չի գտնվում բարվոք վիճակում։ Փորձում են այդ ճանապարհը կոչել այլընտրանքային, բայց, ցավալիորեն, միակն է։ Հետևաբար, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու խնդիրը շատ ավելի արդիական է, քան մինչև պատերազմը։

Հայաստանը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում է հետաքրքիր իրանական կողմին, նաև որպես ԵԱՏՄ անդամ, իսկ սա հաշվի առնելով՝ մեծ կարևորություն է  ձեռք բերում Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Հայաստանը ցանկացած գործունեություն ծավալելիս պետք է ի նկատի ունենա անվտանգային բաղադրիչը։ Մեղրիի ազատ տնտեսական գոտին Իրան-Հայաստան, Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում ստանում է անվտանգային կարևոր նշանակություն, որովհետև եթե իրանական ընկերությունները ներկա են լինում այդ ազատ տնտեսական գոտում, իսկ այդ գոտին նախ պետք է գործարկվի, որպեսզի նրանք կարողանան ներկա գտնվել, ապա իրանական տնտեսական ներկայությունն էլ ավելի է խթանում Իրանի շահագրգռավածությունն աշխատել Հայաստանի անվտանգությունն ապահովելու ոլորտում, որովհետև դա վերաբերելու է նաև  իրանցի գործարարների, շատ դեպքում պետական գործարար կառույցների տնտեսական անվտանգությանը Հայաստանի տարածքում։

Հնարավորին արագ պետք է բացվի Կապանի հյուպատոսարանը։ Նաև հայկական կողմը հնարավորին արագ բացի Թավրիզում հայկական հյուպատոսություն, որովհետև Ատրպատականը՝ Իրանի հյուսիս-արևմուտքը,  Հայաստանի հետ հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, ունի ոչ  միայն տնտեսական, քաղաքական, նաև անվտանգային նշանակություն։

Panorama.am-Իսկ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ անո՞ւմ են այդ ուղղություններով։

Վարդան Ոսկանյան- Ես խոսում եմ այն մասին, թե ինչ պետք է անել։ Ակնհայտ է, որ Հայաստանում ներկայում  չկա ազգային իշխանություն։  Հետևաբար, այս ամենը ես չգիտեմ՝ արվելու է, չի արվելու, ընդհանրապես ցանկություն կա անելու, թե ոչ։

Մենք խոսում ենք Հայաստանի պետության մասին, Հայաստանի պետության տեսլականը ենթադրում է  այս ոլորտներում հստակ աշխատանքներ և այդ աշխատանքների հնարավորին արագ և արդյունավետ ավարտ։  Հակառակ պարագայում մենք պարբարեբար հայտնվելու ենք դժվարությունների առջև։

Panorama.am- Թեհրանից եկած խոսքը հանրության մի զանգված գնահատում է, կարծես, ռուս-ուկրաինական հակամարտության, անգամ նախկին-ներկա, անգամ՝ թրքասիրության համատեքստում։ Ոչ հայկական ազգային շահի, կամ՝ Իրանի ազգային շահի ու դրանց համընկնման տեսանկյունից դրական ազդակ չեն տեսնում։ Ի՞նչ մի այնպիսի խոսք կասեք, որ իրենց էլ տեղ հասնի։

Վարդան Ոսկանյան- Հասարակական ընկալումներում մենք պետք է արձանագրենք շատ կարևոր մի հանգամանք. բոլոր խնդիրներին պետք է նայել շատ ավելի խոշոր ոսպնյակով, քան իրականում կոնկրետ կառույցի, կոնկրետ գործողություն քննադատությունը, որովհետև եթե,  ըստ էության, մենք չենք լուծում խնդիրները գլոբալ առումով, ապա որևէ կառույցի խնդիրը կլուծվի, թե չի լուծվի, դա չի բերելու Հայաստանի անվտանգության ապահովման, հետևաբար մեր հասարակությունն էլ պետք է իր ուշադրությունը սևեռի կարևոր խնդիրների վրա։ Մենք պետք է հստակորեն կարողանանք հասարակական մակարդակում ապահովել այնպիսի ֆոն, որտեղ պոպուլիստական մանիպուլյացիաները չկարողանան մեր հասարակության ուշադրությունը շեղել Հայաստանի համար առաջնային կենսական խնդիրներից, իսկ Հայաստանի համար առաջնային ու կենսական խնդիրն այս պահին ոչ թե զանազան մանր խնդիրներն ենք, որոնք այսօր քննարկման առարկա են դառնում սոցիալական ցանցերում։ Միգուցե դրանք էլ են կարևոր, եթե չկա անվտանգային խնդիրները։

Պետք է մանիպուլյացիաների  դեմ-հանդիման խոսվի իրական խնդիրներից և բացատրվի այդ իրական խնդիրների կարևորությունը։ Այլ խոսքերով, մենք պետք է գոնե հասարակական մակարդակում իրականացնենք սոցիալական ինժեներիա։ Հայաստանի Հանրապետությունը,  ցավալիորեն,  հետանկախության շրջանի ամենաթույլ, ամենախոցելի ամենադժվար վիճակում է այժմ և մեր հասարակությանը պետք է բացատրենք, որ մենք այդպիսի վիճակում ենք, այլևս մենք իրավունք չունենք մեզ շռայլություն թույլ տալ ու քննարկել Գինու փառատոներ, զանազան խնդիրներ, որոնք մեր պետության համար չունեն առաջնային կարևորություն։ Հետևաբար պետք է սահմանվի Հայաստանի  առաջնային օրակարգ, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որն ուղղակիորեն առնչվում է մեր անվտանգությանը, Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգն է անխտիր իր բոլոր բաղադրիչներով։

Panorama.am – Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ըստ լրատվամիջոցների, ողջունել  է՝ «Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»։

Վարդան Ոսկանյան-Անընդհատ խոսվում է՝  «ողջունել»։ Այն մարդիկ, որ ասում են ողջունել, ոչ անգլերեն գիտեն, ոչ պարսկերեն,  որովհետև ոչ անգլերեն թվիթում կա «ողջունել» բառը, ոչ էլ պարսկերեն բնօրինակում։ «Գոհունակություն հայտնելը» և «ողջունելը» բոլորովին այլ բան են։  Իրանի հոգևոր առաջնորդն ասել է՝ «գոհունակություն եմ հայտնում»։

Իրանցիները խոսում են կոդերով, ոչինչ շատ ուղղակի չի ասվում։ Նույնիսկ զարմանալի է, որ սահմանի պահը շատ ուղղակորեն շեշտվեց։ Ուրեմն, տեսեք, ուր է հասել գործընթացը։

Ըստ իրանական դիվանագիտական կոդի՝  նշանակում է՝ այն, ինչ կարողացել եք ձեռք գցել, բավարարվեք, գոհացեք դրանով, դրանից ավելի չենք տեսնում։

Երկրորդ . երբ խոսքը է գնում Արցախի՝ Ադրբեջան վերադարձի մասին, բոլորս հասկանում ենք չէ՝ Արցախը Ադրբեջան չի վերադարձվել։

Այսինքն գոհանակություն է հայտնվում մի «փաստի» վերաբերյալ, որը գոյություն չունի։ Թվում է, թե տարրական խնդիր է, բայց պարբերաբար պետք է սա բացատրենք։ Անշուշտ, Հայաստանի ներսում կան ուժեր, որոնց ցանկալի չէ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը և օգտագործվելու է  ցանկացած մանիպուլյացիա այդ խնդիրը օրակարգից դուրս մղելու համար։ Բայց մի կարևոր հանգամանք կա՝ Հայաստան-Իրան  հարաբերությունները մեր կենսական անվտանգությունն ապահովելու նպատակ պետք է հետապնդեն և ունեն նման գործառույթ։  Հետևաբար, յուրաքանչյուր ոք, որն այդ ուղղությամբ առաջ չի մղում այս շահը, առաջին հերթին սեփական անվտանգության մասին չի մտածում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}