Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ Էրդողանի համատեղ լուսանկարը մարտահրավեր է համարել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը երեքշաբթի Թեհրանում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ լուսանկարում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությունը մարտահրավեր է անվանել: TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը Bild թերթում հրապարակված հարցազրույցում։
Լրագրողը նրան խնդրել է մեկնաբանել լուսանկարը, որում պատկերված են երեք նախագահներ։
«Այն փաստը, որ Թուրքիայի նախագահը այս լուսանկարում է, բարեհամբյուր գնահատած՝ մարտահրավեր է»,-ասել է նա։ Նախարարի խոսքով, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարևոր է ուկրաինական հակամարտության ֆոնին։
«Ուստի ինձ համար այս լուսանկարն անհասկանալի է հենց ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը
- Պուտինը Թեհրանում է
- Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները
- Լավրովը կմեկնի Թեհրան, ապա Բաքու
- Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թեհրանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան