Ճապոնիան արգելելու է Պուտինին մասնակցել Տոկիոյում Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է արգելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մասնակցել նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին։ Այդ մասին հայտնում են Sankei հրատարակությունը և Nikkei թերթ՝ վկայակոչելով պետական պաշտոնյաներին։
Sankei հրատարակությունը պարզաբանում է, որ Պուտինը գտնվում է Ճապոնիայի կողմից անձնական պատժամիջոցների տակ, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են նրան մուտք գործել երկիր։ Սակայն Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն խզվել, ուստի հուղարկավորության արարողության մասին կտեղեկացվի նաև ռուսական կողմին։
Բացի այդ, հաղորդվում է, որ Ճապոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Տոկիոն չի սպասում Ռուսաստանի նախագահի այցին։
«Գազետա ռու»-ն գրում է, որ ավելի վաղ Պուտինը ցավակցություն էր հայտնել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մորն ու կնոջը, որը մահացել էր մահափորձի հետևանքով։ Նա հայտարարել է, որ կանոնավոր կապեր էր պահպանում Աբեի հետ, որոնցում դրսևորվել են քաղաքական գործչի անձնական և մասնագիտական գերազանց որակները։
Նախօրեին Ճապոնիայի կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 27-ը որպես Սինձո Աբեի պետական հուղարկավորության օր։
Հարակից հրապարակումներ`
- Աբեի մարդասպանին կալանավորել են
- Հունաստանի ԱԳՆ են կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Կիևի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին