ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի հայտարարության փաստով
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու շարունակական մտադրության մասին թուրքական ղեկավարության հայտարարությունների պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի սպառնալիքներով»,-ասել է ԱԱԽ խոսնակը։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ նման գործողությունը, ըստ էության, ապակայունացնող կլինի, և այն կարող է վտանգի ենթարկել այնտեղի խաղաղ բնակչության, ինչպես նաև ԻՊ-ի (Իսլամական ահաբեկչի) դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը»,-ընդգծել է Քիրբին։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Դամասկոսի վրա Իսրայելի հարվածները
- Եվրամիությունը Ուկրաինայի պատճառով վեց սիրիացի զինվորականի է մտցրել սև ցուցակ
- Էրդողան. Թուրքիան կարող է Սիրիայում գործողություն իրականացնել, քանի դեռ այնտեղից վտանգ է տեսնում
- Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները
- Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգավոր են տարածաշրջանի համար
- Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը