Կորոնավիրուսով վարակված Բայդենի ձայնը խռպոտ է դարձել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձայնը, որը վարակվել է կորոնավիրուսով, խռպոտ է դարձել: AP-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ըստ թերթի՝ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ, որին երկրի ղեկավարը մասնակցել է հեռակապի միջոցով, Բայդենի ձայնը խռպոտ է եղել և հազացել է:
Միաժամանակ նախագահը հանգստացրել է իր զրուցակիցներին՝ վստահեցնելով, որ իրեն ավելի լավ է զգում, քան արտաքինից է երևում։
Սպիտակ տունը հայտնում է, որ Բայդենն աշխատում է օրական ավելի քան ութ ժամ, և նրա ախորժակը նույնն է մնացել։
Սպիտակ տան COVID-19-ի տարածման դեմ պայքարի համակարգող Աշիշ Ջան նախկինում վստահեցրել է, որ նախագահին առողջական վիճակը վատթարացնելու վտանգ չի սպառնում։ Նա նշել է, որ բժիշկները ուշադիր հետեւում են Բայդենին։
«Նախագահի համար բարդությունների հավանականությունը էականորեն կրճատվել է, քանի որ նրա իմունիտետը ամրապնդվել է։ Նա հակավիրուսային դեղեր է ընդունում»,-ասել է Ջանը։
CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը չի հասկանում, թե որտեղից է Բայդենը վարակվել COVID-19-ով։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի համար Բայդենի տված թեստի արդյունքը դրական է եղել
- Բայդենը հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդացել է վատ էկոլոգիայի պատճառով