Կիրկորովի համերգը չեղարկելու համար Անապայում հավաքվել է ավելի քան 3000 ստորագրություն
«Ռուսաստանի հարավի համատեղ ծնողական ժողովի» անդամները նամակ են հղել Կուբանի նահանգապետին, որում պահանջում են արգելել Ֆիլիպ Կիրկորովի համերգը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Подъем» հրատարակությունը։
Նամակի հեղինակները արտիստին մեղադրել են ԼԳԲՏ արժեքները քարոզելու մեջ։
«Տոմսեր գնելով՝ մարդիկ աջակցում են այս «արտիստի» բոլոր սատանայական հնարքներին՝ միասեռական այլասերվածություններ, պարեր խաչի վրա, և սատանայական զարդեր, և երիտասարդությանն ուղղված այլասերման ու անգործության կոչեր»,- ասվում է նամակում։
Ըստ նամակի հեղինակների, հուլիսի 25-ին նախատեսված համերգը չեղարկելու համար մարզում արդեն հավաքվել է ավելի քան 3 հազար ստորագրություն։
Նախկինում Ֆիլիպ Կիրկորովի համերգները չեղարկվել էին Ստավրոպոլում, Պյատիգորսկում և Մայկոպում։