Հնդիկ քաղաքական գործիչը սուրբ գետից ջուր է խմել և հայտնվել հիվանդանոցում
Ջրային զարկերակների մաքրման նախագծի 22-րդ տարեդարձին հնդիկ քաղաքական գործիչը որոշել է իր հետևորդներին ապացուցել, որ գետը «մաքուր է»՝ խմելով դրանից։ Դրանից հետո տղամարդը հիվանդանոց է ընդունվել սուր վարակով: Independent-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Փենջաբի գլխավոր նախարար Բհագվանտ Մանը ջրի մաքրման արշավից առաջ մի բաժակ ջուր է խմել Կալի Բեյն գետից: Որոշ ժամանակ անց նրա ստամոքսում սաստիկ ցավեր են սկսվել։ Քաղաքական գործչին ինքնաթիռով տեղափոխել են հարևան նահանգի հիվանդանոց։
Նախարարի օգնականները հերքում են վարակվելու փաստը՝ պատճառաբանելով, որ տղամարդը հոսպիտալացվել է սովորական հետազոտության համար։ Սակայն տեղի բնակիչները կարծում են, որ հիվանդությունը կապված է խմելու ջրի հետ։
Նախկինում բազմաթիվ կոյուղաջրեր էին լցվել այդ գետ։ 2000 թվականին որոշել են մաքրել այն, սակայն այնտեղով հոսող ջուրն այսօր էլ խմելու համար պիտանի չէ:
Հարակից հրապարակումներ`
- Պատմության մեջ երկրորդ անգամ Հնդկաստանի նախագահ կին է ընտրվել
- Հնդկաստանում հարսանիքը չեղարկել են հարսնացուին փեսայի հպման պատճառով և սնունդ բաժանել դպրոցներին
- Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը ՝ ներքին գների աճը վերահսկելու նպատակով
- Հնդկաստանում հարսնացուն ամուսնացել է իր ազգականի հետ այն բանից հետո, երբ փեսացուն ուշացել է հարսանիքից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան