Հոգեբանները պարզել են, որ հինգ տարեկան երեխաները նախընտրում են բնական մթերքները
Էդինբուրգի և Յեյլի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ԱՄՆ-ի երեխաները նախընտրում են բնության մեջ աճեցված մրգերը, այլ ոչ թե լաբորատորիայում կամ ջերմոցում՝ համարելով դրանք ավելի համեղ և առողջարար: Ըստ «Գազետա ռու»-ի՝ հետազոտությունը հրապարակվել է Developmental Psychology ամսագրում:
Հետազոտության հեղինակները 6-ից 10 տարեկան 137 երեխայի առաջարկել են երեք խնձոր։ Նրանց ասել են, որ մեկը աճեցվել է ֆերմայում, երկրորդը սինթեզվել է լաբորատորիայում, իսկ երրորդը աճեցվել է լաբորատորիայի ներսում գտնվող ծառի վրա: Մեծահասակները մասնակցել են նույն հետազոտությանը, որպեսզի համեմատեն տարիքային խմբերը: Հետազոտողները պարզել են, որ և՛ երեխաները, և՛ մեծահասակները նախընտրում են խնձորներ, որոնք, իրենց կարծիքով, աճեցվել են ֆերմաներում, այլ ոչ թե լաբորատորիայում:
Երկրորդ փորձի ժամանակ 5-ից 7 տարեկան 85 երեխաների և 64 մեծահասակներից բաղկացած խմբին առաջարկվել է չորս տարբեր տեսակի նարնջի հյութ: Մեկը ներկայացվել է որպես ֆերմայում քամած, մյուսը անհայտ ծագման էր, մեկի վրայից բոլոր քիմիական նյութերը հանվել էին, իսկ վերջինը պարունակում էր տարբեր հավելումներ:
Հետազոտողները պարզել են, որ հյութի բնականության մասին տեղեկությունները զգալի ազդեցություն են ունեցել մասնակիցների վարքի վրա։ Մասնակիցները ձգտել են դեպի ավելի բնական տարբերակը՝ գտնելով այն ավելի համեղ և անվտանգ: Երկու ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ տարիքը քիչ է ազդում արդյունքների վրա, 5-ից 10 տարեկան երեխաները նույն կերպ են արձագանքում:
Հարակից հրապարակումներ`
- Անհարմար հարցեր մանկակական հոգեբանին
- Հոգեբանը վերլուծել է Աննա Հակոբյանի մենախոսությունը
- Հոգեբանների մոտ հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ. Արկադի Մեհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան