«Հրապարակ». Օրակարգը լինելու է Փաշինյանի իմպիչմենթի հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիմադրության շարժման համակարգող, ինչպես Ս․ Սարգսյանն է կնքել՝ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ` իր օրակարգով։ Նա ԱԺ աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում, ասել է՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս դիմադրության շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
Ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենց օրակարգը լինելու է Փաշինյանի իմպիչմենթի հարցը։ Օգոստոսի 2-ին լրանում է վարչապետի պաշտոնում նրա ընտրության 1 տարին, ասել է թե՝ հաղթահարված կլինի օրենքով սահմանված 1-ամյա անձեռնմխելիությունը, եւ կարելի է անվստահության գործընթաց սկսել:
Ընդդիմադիրները պատրաստվում են աշխատանք տանել ՔՊ-ի հետ՝ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Իսկ «Պատիվ ունեմ»-ը հակված չէ սեպտեմբերին ԱԺ գնալ, որոշել են, որ դահլիճ կմտնեն միայն ընդդիմության օրակարգով` Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա