Գերմանիայի կանցլեր Շոլցի հարևանները աղբամանում գտել են G7-ի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կնոջ՝ Բրիտա Էռնստի հարևանները աղբամանում հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր, որոնք պարունակում էին տեղեկատվություն G7-ի վերջին գագաթնաժողովի մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Spiegel ամսագրին։
Ըստ լրատվամիջոցների՝ Էռնստը, լինելով Բրանդենբուրգի կրթության նախարար, բացի իր աշխատանքային պարտականություններին առնչվող սևագրերից և այլ փաստաթղթերից, աղբարկղ է նետել G7 երկրների առաջնորդների և նրանց կանանց բնութագրերով հուշագիրը։ Դրանում նշվում է, որ Մարիո Դրագիի կինը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Իտալիայի վարչապետի պաշտոնը, խուսափում է հանրությունից։
Ամսագրի փոխանցմամբ, այս փաստաթուղթը, որը կազմվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, դասակարգվել է «գաղտնի, միայն պաշտոնական օգտագործման համար», ուստի Շոլցի կինը իրավունք չուներ այն դեն նետել։
«Գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելիս գործում են խիստ կանոններ: Եթե կա պաշտոնական օգտագործման կնիք, ապա փաստաթղթերը պետք է ոչնչացվեն այնպես, որ բովանդակությունը ճանաչելի չլինի և հնարավոր չլինի վերականգնել»,- ասվում է հրապարակման մեջ։
Spiegel-ը Շոլցից և նրա կնոջից մեկնաբանություն է խնդրել միջադեպի վերաբերյալ, սակայն ոչ կանցլերի գրասենյակը, ոչ էլ Բրանդենբուրգի կրթության նախարարությունը չեն արձագանքել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան