Ուկրաինան օրենք է պատրաստում ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը օրինագիծ է մշակում, որը քրեական պատասխանատվություն կսահմանի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության սահմանման հարցը քննարկվել է այսօր փակ միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ։ Օրինագծի վրա աշխատանքները շարունակվում են, դեռ քննարկումներ կլինեն, բայց ուղղությունը որոշված է»,-ասել է Ուկրաինայի փոխվարչապետը։
Մինչ այդ Վերեշչուկը հորդորել էր որպես հանցագործություն է համարում ուկրաինացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը՝ անկախ հանգամանքներից։
Նա ռուսական անձնագիր ստանալը «հրթիռներից ավելի վտանգավոր զենք» է անվանել։ Վերեշչուկն ասել է, որ Ռուսաստանին հակազդելու համար ուկրաինական իշխանությունները պետք է ավելի հստակ և կոշտ դիրքորոշում ընդունեն անձնագրեր ստանալու և Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում կազմակերպվող հանրաքվեներին մասնակցելու հարցում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ
- Ուկրաինան Վրաստանից ավելի մեծ աջակցություն էր ակնկալում․ Կասյանով
- Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ ուղարկել
- ԱՄՆ-ը 100 մլն դոլար կհատկացնի ուկրաինացի օդաչուների վերապատրաստման համար
- ԵՄ-ն որոշել է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Bloomberg
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին