Ջոլին հաղթել է Ֆրանսիայում գինեգործարանի վաճառքի հայցով Փիթի դեմ դատը
Անջելինա Ջոլին շահել է Բրեդ Փիթի դեմ դատը՝ իրենց համատեղ ֆրանսիական «Chateau Miraval» գինեգործարանի վաճառքի հարցով։ Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Հայտնի վարդագույն գինում գինեգործարանը զույգը ձեռք էր բերել 2008 թվականին, երբ նրանք բնակություն են հաստատել մոտակա ամրոցում։ 2014 թվականին այնտեղ կայացել է դերասանների հարսանեկան արարողությունը։ Բայց ամուսնալուծությունից հետո Անջելինան գինեգործարանի իր մասը վաճառեց ռուս գործարար Յուրի Շեֆլերին։ Փիթը չի համաձայնել նախկին կնոջ այս որոշմանը, որը 2022 թվականի փետրվարին դատարանի միջոցով պահանջել է չեղարկել դերասանուհու բաժնեմասի վաճառքը։
Page Six-ը հայտնում է, որ վերջին նիստում դերասանուհու փաստաբանները միջնորդել են, որ Փիթի թիմը դատարանին տրամադրի փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրա դիրքորոշումը Ջոլիի կողմից գինեգործության իր կեսը վաճառելու անօրինականության վերաբերյալ: Դերասանի ներկայացուցիչները փորձել են մերժել փաստաթղթերի վերաբերյալ դատարանին ուղղված Ջոլիի խնդրանքը, սակայն Լոս Անջելեսի դատավորը որոշել է, որ դերասանը և նրա գործընկերները դեռևս պարտավոր են դրանք փոխանցել հակառակ կողմի փաստաբաններին։
Այսպիսով, դերասանի խնդրանքը մերժվել է, և նա չի կարողանա շարունակել վիճարկել Ջոլիին նախկինում պատկանող բիզնեսի բաժնեմասի վաճառքի գործարքը։
Հարակից հրապարակումներ`
- Բրեդ Փիթը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին
- Անջելինա Ջոլին Եմեն է ժամանել որպես ՄԱԿ-ի բանագնաց
- Բրեդ Փիթը հերթական դատավարության ժամանակ պարտվել է Ջոլիին
- Ջոլին հանրությանը ներկայացել է անհաջող երկարացրած մազերով