Ռուսները խանութներում զգացել են մթերքների և խմիչքների ներկրվող տեսականու պակասը
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր ռուսաստանցիների 59%-ը սկսել է ավելի քիչ ներկրված ապրանքներ գնել մթերային խանութներից՝ դարակաշարերում դրանց բացակայության պատճառով: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Vprok.ru Perekrestok առցանց հիպերմարկետի (X5 խմբի մաս) ուսումնասիրությանը։
Հարցման համաձայն՝ քաղաքացիների 40%-ը չի կարողանում բոլոր կատեգորիաներում ներմուծվող ապրանքներին համարժեք այլընտրանք գտնել, իսկ սպառողների 15%-ը պատրաստ չէ հրաժարվել արտասահմանյան արտադրանքից։
«Մետրո» խանութների ցանցը նշել է, որ ներկրվող ապրանքների պակասն առավել նկատելի է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, հրուշակեղենի, ձկնամթերքի և ծովամթերքի, ինչպես նաև բակալաեում։ Ընկերությունը երկրից հեռացած ապրանքները փոխարինել է այլընտրանքային մատակարարների համադրելի որակի ապրանքներով:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար