Սիրիացի զինվորականները կասեցրել են ամերիկյան տեխնիկայի շարասյան ընթացքը
Ղամիշլի նահանգում գտնվող սիրիացի զինվորականները կասեցրել են հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան զինվորականների շարասյան ընթացքը: SANA լրատվական գործակալության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Թել Զահաբ գյուղի անցակետում գտնվող զինվորականները հետ են դարձրել ամերիկյան զինված ուժերի հինգ զրահափոխադրիչներից բաղկացած շարասյունը, որոնք փորձում էին մտնել գյուղ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նման միջադեպերը վերջին շրջանում հաճախակիացել են, որոշ դեպքերում նախաձեռնությունը տեղի բնակիչներից է, որոնց աջակցում են զինվորականները։
ԱՄՆ զինված ուժերը վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները՝ Դեյր էլ Զոր, Ալ-Հասեկ և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։ Դամասկոսը ամերիկացի զինվորների ներկայությունը երկրի տարածքում բազմիցս որակել է օկուպացիա և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ գողության նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի հայտարարության փաստով
- Սիրիան դրական է գնահատել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները
- Էրդողանը փորձել է համոզել ՌԴ-ին ու Իրանին, որ Սիրիայի քրդական ուժերը վտանգավոր են տարածաշրջանի համար
- Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
- Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան