Վրաստանում հյուրանոցների գները բարձրացել են
Ամռան առաջին ամսին Վրաստանում հյուրանոցների գներն աճել են գրեթե 8%-ով։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին իր ուսումնասիրության մեջ հայտնում է PMCG խորհրդատվական ընկերությունը։
Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում հյուրանոցներում կացարանի գներն աճել են 7,5%-ով: Հունիսին երկրում հինգաստղանի հյուրանոցում համարի միջին արժեքը կազմել է 519 լարի (185 դոլար), երեքաստղանի հյուրանոցինը՝ 157 լարի (մոտ 60 դոլար), իսկ չորս աստղանի հյուրանոցային համարն արժեցել է մոտ 245 լարի (90 դոլար):
Ընտանեկան տիպի հյուրանոցներում համարն օրական արժեցել է 110 լարի (40 դոլար): Ընդ որում, նման հյուրանոցներում գներն ամենաշատն աճել են ամսվա ընթացքում՝ միանգամից 9,8%-ով։
Տարեկան կտրվածքով, անցյալ տարվա հունիսի համեմատ, Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսն աճել է 10,2%-ով։ Ընդ որում, ընտանեկան տիպի հյուրանոցների դեպքում աճը կազմել է 15,8%, իսկ երեք, չորս և հինգաստղանի հյուրանոցների դեպքում՝ 8,4%։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան