Տղամարդը 15 տարվա ընթացքում երկու անգամ ջեքփոթ է շահել նույն թվերի շնորհիվ
ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը 15 տարվա ընթացքում երկու անգամ ջեքփոթ է շահել՝ վիճակախաղի ժամանակ օգտագործելով նույն թվերը։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
2007 թվականին այժմ 59-ամյա տղամարդը շահել է 250 հազար դոլար: Այդ ժամանակվանից նա վիճակախաղի տոմսերում միշտ գրել է նույն թվերը, որոնք շահել են առաջին անգամ։
Վերջերս հաջողակ թվերն օգնեցին նրան երկրորդ անգամ խոշոր շահում ունենալ։ Շահումը կազմել է 339,7 հազար դոլար։
Ամերիկացին նշել է, որ ստացված գումարի մի մասը կծախսի ճանապարհորդությունների վրա, իսկ մնացածը կպահի թոշակի համար։