Օգտատերը չեն հավատում Բիլզերյանի ամուսնության մասին լուրերին
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում այն բանից հետո, երբ «Ինստագրամ»-ում լուսանկար է հրապարակել մի կնոջ հետ, որի հետ թևանցուկ քայլում են խորանով:
«Ես վերջապես դա արեցի»,- լուսանկարին կից գրել է Բիլզերյանը։
Օգտատերերի մեծ մասը չի հավատում, որ պոկերի արքան ամուսնացել է։ «Վերջապես հագե՞լ ես շալվարդ». «Չեմ հավատում», գրում են օգտատերերը։ Իհարկե կան նաև այնպիսիք, որ շնորհավորում են նրան։
Լրատվամիջոցները նշում են, որ Բիլզերյանը, հավանաբար, ինչ-որ մեկի հարսանիքին է, բայց օգտվում է Instagram-ում իր 32,9 միլիոն հետևորդներին արդյունավետորեն տրոլելու հնարավորությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան