Դոնեցկում էսկալացիայի 159 օրվա ընթացքում զոհվել է 264 խաղաղ բնակիչ, է զոհվել
Դոնեցկում էսկալացիայի 159 օրվա ընթացքում զոհվել է 264 խաղաղ բնակիչ, իսկ 2735 մարդ վիրավորվել է։ Ինչպես գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում։
«Էսկալացիայի 159 օրվա ընթացքում զոհվել է 264 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 երեխա։ Սահմաններին, նախքան ռազմական հատուկ գործողության սկսվելը, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 1233 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 94-ը երեխա։ Ազատագրված տարածքում վիրավորվել է 1502 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 85 երեխա։ Ընդհանուր առմամբ, վիրավորվել է 2735 մարդ, այդ թվում՝ 179 երեխա»,- ասված է ներկայացուցչության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Էսկալացիայի ընթացքում Դոնեցկում գրանցվել է ավելի քան 6500 հրետակոծություն, որից 6190-ը՝ ծանր զինատեսակներով։ Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության, ուկրաինական զորքերը տարբեր տրամաչափի 53942 զինամթերք են արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Դոնեցկում էսկալացիայի 154 օրվա ընթացքում զոհվել է 259 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 երեխա
- Դոնեցկում էսկալացիայի 146 օրվա ընթացքում զոհվել է 242 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան