ԵՀ ղեկավարը Եվրոպային կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման դեպքում Եվրոպան պետք է պատրաստվի դրանց ամբողջական դադարեցմանը, ինչը, նրա կարծիքով, «վաղ թե ուշ» տեղի կունենա։ Այս տեսակետը նա հայտնել է երկուշաբթի օրը DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում ԵՄ անդամ 12 երկրի: Հետևաբար, Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ վաղ թե ուշ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը»,- ասել է նա։
Միաժամանակ ԵՀ ղեկավարը կոչ է արել այն երկրներին, որոնք քիչ կախվածություն ունեն ռուսական գազի մատակարարումներից, նույնպես մասնակցել էներգախնայողության ջանքերին։ «Նույնիսկ ԵՄ անդամ երկրները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել մեր ներքին շուկա մատակարարումների հնարավոր դադարեցման հետևանքներից», - ասել է ֆոն դեր Լեյենը։
Եվրամիության տնտեսությունները, նրա խոսքով, սերտորեն փոխկապակցված են, գազի ճգնաժամն այս կամ այն ձևով կազդի բոլոր անդամ երկրների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցվել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք»-ով
- WSJ. Եվրոպան դադարեցնում է աղքատ երկրներին էներգիայի մատակարարումը` գնելով աշխարհի գազի պաշարները
- ԵՄ 12 երկիր ամբողջությամբ կամ մասամբ մնացել է առանց ռուսական գազի
- Այն ընկերությունները, որոնք հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, նրանց մատակարարումը դադարեցվել է. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան