Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով Ռուսլան Դեմչենկոյին ազատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնից։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեմչենկոն 2020 թվականի հունիսի 16-ին էր նշանակվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ։ Մինչ այդ՝ 2019 թվականի հուլիսի 23-ից, նա Զելենսկու խորհրդականն էր։
Նախկինում Դեմչենկոն տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայի ԱԳՆ-ում, ինչպես նաև երկրի մի քանի նախկին նախագահների վարչակազմերի կառուցվածքում։ 1992-1996 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը, այնուհետև տեղափոխվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2000-2005 թվականներին կրկին վերադարձել է դիվանագիտական կորպուս, աշխատել Ստամբուլում որպես Ուկրաինայի գլխավոր հյուպատոս, Սերբիայում և Չեռնոգորիայում՝ որպես դեսպան։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ունի մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
- Զելենսկին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ներքին «վերջնաժամկետ» է սահմանել
- Զելենսկին հանձնարարվել է քննարկել միասեռ ամուսնությունները օրինականացնելու միջնորդությունը
- Զելենսկի. Ուկրաինային ժամանակին ռազմական օգնություն տրամադրելը թույլ կտա դադարեցնել մարտերն այս տարի
- Զելենսկին այցելել է Դնեպրոպետրովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի առաջավոր դիրքեր
- Զելենսկին Սիրիային պատժամիջոցներ է խոստացել Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու դեպքում
- Զելենսկին ՆԱՏՕ-ից ավելի շատ գումար է պահանջել Ուկրաինայի համար
- Զելենսկին կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին