Առաջիկայում Իրանը տիեզերք կուղարկի հերթական արբանյակը
Անդրադառնալով օդային և տիեզերական արդյունաբերության ոլորտում Իրանի հզորությանն ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ «Ղայեմ» արբանյակակիրն առաջիկայում պատրաստ կլինի արձակման, գրում է ParsToday-ը։
Բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն անդրադարձել է «Նուր» արբանյակին, որը տեղակայված է մոլորակից ավելի քան 500 կիլոմետր բարձրության վրա, հյավելելով, որ այս տարի ուղեծիր կուղարկվի նաև «Ղայեմ» արբանյակը»:
Անդրադառնալով ԱԹՍ-ների ոլորտում Իրանի հզորությանը, Հաջիզադեն նշել է, որ ԱԹՍ-ների վրա հիմնված «երկիր-օդ» հրթիռներն Իրանի նոր հայտնագործությունն են և նման դեպքերը շատ են։
Նշելով, որ «Գազա» ԱԹՍ-ն ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հազարավոր ծրագրերից մեկն է, Հաջիզադեն հավելել է, որ թշնամիներն այդ թվում՝ ամերիկացիներն ընդունում են, որ Իրանի անօդաչուների փոքր դաշտը 80 տարի անց ոչնչացրել է իրենց օդային գերազանցությունը։
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարն անդրադառնալով որոշ երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորմանն ասել է. «Ոմանք փորձում են ռեժիմի մոտ ապաստան ստանալ, սակայն այդ ռեժիմը քաղցկեղային ուռուցք է, ուստի նրանք այն ակամայից տեղափոխում են իրենց երկիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին