Հարվարդի գիտնականները պարզել են, թե ուշ մահանալու համար որքան ժամանակ է պետք հատկացնել ֆիզիկական ակտիվությանը
Հարվարդի Տ. Չանի հանրային առողջության դպրոցի հետազոտողները 100,000 մասնակիցի 30 տարվա դիտարկման արդյունքում պարզել են, որ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվող մարդկանց մոտ ցանկացած պատճառով մահվան ռիսկը նվազագույնն է նարնց մոտ, ովքեր 2-4 անգամ նախատեսվածից շատ են ֆիզիկական ակտիվությամբ զբաղվում: Circulation ամսագրում հրապարակված հետազոտության արդյուքները ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Պարզվել է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կապված է վաղաժամ մահվան ռիսկի նվազեցման հետ: ԱՄՆ Առողջապահության նախարարությունը մեծահասակներին խորհուրդ է տվել շաբաթական չափավոր վարժություններ կատարել առնվազն 150 րոպե կամ ծանրաբեռնված վարժություններ առնվազն 75 րոպե: Չափավոր ակտիվություն է քայլելը, ցածր ինտենսիվությամբ վարժությունները, քաշով մարզումները, իսկ ծանրաբեռնված վարժություններն ներառում են վազք, լող, հեծանվավազք և այլ աերոբիկ վարժություններ:
Հետազոտության հեղինակները վերլուծել են 1988 թվականին սկսված 100,000 ամերիկացիների ուսումնասիրության ընթացքում հավաքված տվյալները: Դրա մասնակիցները ինքնուրույն հայտնել են շաբաթական ֆիզիկական ակտիվության ժամանակի և ինտենսիվության մասին: Նրանցից 63%-ը կանայք էին, որոնց միջին տարիքը 66 տարեկան է: Գիտնականներին հասանելի է եղել մասնակիցների և նրանց հարազատների հիվանդությունների, ինչպես նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործման մասին տեղեկություններ։
Չմարզվող մարդկանց համեմատ, այն մասնակիցները, ովքեր շաբաթական 150-300 րոպե չափավոր ակտիվություն են ցուցաբերել, սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը 22-25%-ով ավելի ցածր է եղել, իսկ բոլոր պատճառներով մահվան վտանգի դեպքերում ՝20-21%-ով: Մասնակիցները, ոչոնք շաբաթական 75-150 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերել, նվազեցրել են սրտի հիվանդությունից մահանալու ռիսկը 31%-ով, իսկ ընդհանուր ռիսկը՝ 19%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը զգուշացրել է լողավազանում լողալու վտանգների մասին
- Բժիշկները զգուշացրել են հատապտուղների չափից շատ ուտելու վտանգի մասին
- Բժիշկը խոսել է ամռանը գիրանալու հիմնական պատճառների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին