Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Բրիտանիայում։
Եվրոպական հեռարձակողների միությունը և (British Broadcasting Corporation) BBC-ն ուրախ են հաստատել, որ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում»,- նշված է միության կայքում։
Նաև նշվում է, որ Ուկրաինան, որպես Եվրատեսիլ 2022-ի հաղթող երկիր, հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ։ Այժմ Մեծ Բրիտանիայում կսկսեն ընտրել այն քաղաքը, որը կհյուրընկալի միջոցառումը։
Հիշեցնենք, որ Իտալիայի Թուրին քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն` իր «Stefania» երգով: Միացյալ Թագավորությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը: Համաձայն կանոնների՝ հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունք է ստանում այն երկիրը, որի ներկայացուցիչը զբաղեցրել է առաջին տեղը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ավելի վաղ EBU-ն վերջնական որոշում էր կայացրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով մրցույթն Ուկրաինայի տարածքից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան