Ուկրաինական օդանավակայանները վերազինվելուց հետո կկարողանան ընդունել F-16 կործանիչներ
Ուկրաինայի օդանավակայանները ամերիկյան F-16 կործանիչներ կկարողանան ընդունել լրացուցիչ տեխնիկական վերազինումից հետո: Հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք հնարավորություն ունենք, որ մեր օդաչուները սկսեն տիրապետել արդեն ժամանակակից սերնդի ինքնաթիռներին: Իսկ ինչպիսի ինքնաթիռներ կլինեն դրանք: Բոլորը երազում են F-16-ի մասին, բայց թռիչքադաշտերի հետ կապված մի փոքր խնդիր կլինի: Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել ինժեներ-մասնագետների հետ, հնարավոր կլինի ինչ-որ բան վերազինել օդանավակայաններում և, կարծում եմ, կկարողանանք ընդունել այդ դասի ինքնաթիռներ»,- Համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում ասել է Ռեզնիկովը ։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել Ուկրաինային
- Ուկրաինայում նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել ռուսական անձնագիր ստացողներին
- ԱՄՆ-ը չի դիտարկում առաջիկայում Ուկրաինային կործանիչներ մատակարարել
- ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան