Սրտաբանները պարզել են, որ քնկոտությանը հակված մարդիկ, ավելի հավանական է, որ տառապեն հիպերտոնիայով
Չինացի բժիշկները պարզել են, որ մարդիկ, ովքեր հակված են քնկոտության, ավելի բարձր ռիսկ ունեն հիպերտոնիայի և իշեմիկ ինսուլտի զարգացման համար: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիայի մամուլի ծառայությունը, որի մասին գրել է «Գազետա ռու»-ն։
Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի BioBank-ի պահոցի համար գենետիկական տեղեկատվության հավաքագրման ժամանակ կուտակած տվյալները։ Այս նախագծի շրջանակներում 500.000 բրիտանացի կամավորներ տվել են ԴՆԹ-ի նմուշներ, ենթարկվել բժշկական զննության ու խոսել իրենց ապրելակերպի մասին։ Նրանցից 360 հազարի մոտ ախտորոշվել է ինսուլտ կամ արյան բարձր ճնշում։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապ կա ցերեկային քնի հակման ու սրտի ու անոթների հիվանդությունների միջև։ Միջին հաշվով, BioBank-ի այն մասնակիցները, ովքեր օրվա ընթացքում հաճախ էին քնում, 12%-ով ավելի շատ էին տառապում հիպերտոնիայից և 24%-ով ավելի շատ իշեմիկ ինսուլտից, քան մյուս կամավորները: Առաջին հերթին այդ օրինաչափությանը ենթարկվում էին 60 տարեկանից ցածր մարդիկ։ 60 տարեկանից բարձր մարդկանց համար ցերեկային քնից հիպերտոնիայի զարգացման ռիսկն աճել է 10%-ով՝ երիտասարդների մ 20% աճի դիմաց:
Բժիշկները նշում են, որ քնկոտությունը հիվանդությունների պատճառ չէ, այլ դրանց տեսանելի ցուցանիշը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները զգուշացրել են հատապտուղների չափից շատ ուտելու վտանգի մասին
- Բժիշկը խոսել է ամռանը գիրանալու հիմնական պատճառների մասին
- Բժիշկը մաշկային հիվանդություններ է թվարկել, որոնցով հնարավոր է վարակվել ծովում, գետում կամ լողավազանում