Չալաբյանի քննիչները գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով. Վարազդատ Հարությունյան
«Չալաբյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր այն իրադրության ժամանակ, երբ նոր Քրեական օրենսգրքում հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելն ապաքրեականացված էր»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Չալաբյանի կալանքի ժամանակ իշխանությունների ԱԺ մոնոմեծամասնությունը, գաղտնի, առանց հանրային քննարկման օրենսգրքի փոփոխությունների նախագծում ներառել է այդ հանցակազմը քրեականացնելու դրույթը և արագ ընթացակարգով՝ երկու ընթերցմամբ ընդունել այն, ինչի արդյունքում հուլիսի 1-ից արդեն նոր Քրեական օրենսգրքով հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու արարքն կրկին քրեականացվել է
Վարազդատ Հարությունյանի հավաստիացմամբ՝ օրենսգրքի համապատասխան փոփոխությունն արվել է հատուկ Չալաբյանի համար, քանի որ իրենց հայտնի չէ որևէ այլ քրեական գործ, որը հարուցված լինի այդ հոդվածի և այդ արարքի հանցակազմով:
«Մենք երկրորդ անգամ մեր մաշկի վրա զգացինք Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պրոմեղադրական դիրքորոշումը»,-հայտնեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ վերջին դատական լսումների ժամանակ դատավորը հանդիմանել է քննիչին, որ նա հուլիսի 7-ին կալանքի տակ պահելու միջնորդություն է ներկայացրել նախկին օերնսգրքով, երբ այն արդեն 7 օր է՝ չէր գործում:
Ըստ Հարությունյանի՝ ՍԴ-ն հստակ դիրքորոշում ունի, որ կալանքի և այլ մեղադրանքների հիմքում պետք է դրվի օրինական հիմքեր և երթե դրանք օրինական չեն, ապա դատարանը հայցին անդրադառնալու խնդիր էլ չունի, միջնորդությունը ենթակա է մերժման:
Սակայն, ըստ փաստաբանի, դատավորն հանդիմանել է քննիչին և նրան 1 օր ժամանակ տվել միջնորդությունն ուղղելու համար, այն դեպքում երբ վերջինս 2 ժամ էր ուզել դրա համար:
Չալաբյանի փաստաբանը նկատեց, որ այդ դեպքում դատավորն իր վրա է վերցրել մեղադրող դատախազի գործառույթները, քանի որ միայն նա կարող էր նման հանդիմանանքով խոսել քննիչի հետ, և ենթադրեց, որ դատավորն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերել Չալաբյանին կալանքի տակ պահելու հարցում:
«Նախ, չնայած այն հանգամանքին, որ 2022թ հուլիսի 1-ին է նոր քրեական օրենսգրքը ուժի մեջ մտնել, հենց նույն օրը նախաքննական մարմին ներկայացրեցինք համապատասխան միջնորդություն՝ հնարավոր արարքը նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակելու համար, սակայն նշված միջնորդությունը թողնվել է փաստացի առանց քննության, քանի որ դրա վերաբերյալ որևէ պատասխան մինչ այժմ չի ստացվել: Ապա դատարանը իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը: Հետաքրքրական է, որ քննիչը չի իրականացրել գործի նյութերի ծանոթացման վարույթային գործողություն»,-ասաց Վարազդատ Հարությունյանը և հավելեց. «Այնքան մեծ է գայթակղությունը եղել մեկ վարկյան անգամ Չալաբյանին ազատության մեջ չտեսնելու, որ գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով»:
Փաստաբանը հայտնեց, որ պաշտպանական խումբը պատրաստվում է դռնբաց դատական նիստերի իրականացման միջնորդություն անել, որոնց միջոցով հնարավորություն կունենան ներկայացնելու գործի աբսուրդայնությանը և ընդհուպ մինչև մեղադրանք ներկայացված հոդվածի սահմանադրականությունը վիճարկարկել:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
- Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
- «Արմենի և նրա սպանողների մասին». Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից
- Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան
- Չալաբյանի փաստաբան. Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ քննիչը կոպտորեն խախտել է ծանուցման կարգը
- Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով
- Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել
- Ավետիք Չալաբյանի գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան․ ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի