Այս իշխանությունը փորձում է խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղեք, ինչ պետք է կտանք, կռիվ չի լինի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։
Խոսքս հատկապես վերաբերվում է 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։
Այդ համայնքներում շատ շատերը կարող են ժամերով քննարկել այն բոլոր վերահաս վտանգները որոնք կախված են իրենց գլխին, սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամեն ինչ ավարտվել է և իրենց՝ ադրբեջանական դիրքերից մի քանի կմ-ի վրա ապրողներին, այլևս վտանգ չի սպառնում։
Այս տրամաբանությունն անընդհատ իշխանությունն իջեցնում է ներքև՝ հանրությանը, փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղեք, ինչ պետք է կտանք, կռիվ չի լինի։
Բայց ճշմարտությունն այն է, որ այդ «խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացիններս երբեք չեն բավարարվելու։
Այս նույն տրամաբանությամբ սահմանային անվտանգություն են կառուցում, չնայած «կառուցում» բառն այստեղ խիստ չափազանցություն է։
Պատերազմը նույնիսկ այս առումով դաս չդարձավ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում. Աբրահամյան
- Հայտարարել՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավվի ինժեներական աշխատանքներում, հարիր չէ նախարարին. Տիգրան Աբրահամյան
- Ամենայն հավանականությամբ, այս փուլում, ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից․ Տիգրան Աբրահամյան
- Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ովքեր պնդում են՝ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը, թող ցույց տան ձևակերպումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան