Հանցագործները 12 օրվա ընթացքում երկու անգամ փորձել են ներխուժել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի տուն
Հանցագործները 12 օրվա ընթացքում երկու անգամ փորձել են ներխուժել արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առանձնատուն, գրում է «МИР 24»-ը՝ հղում անելով The Sun-ին։
Առաջին անգամ չարագործները փորձել են տուն մտնել մայիսի 19-ին ։ Այնուհետեւ ազդանշանն աշխատել է մայիսի 31-ին ՝ Եղիսաբեթ II-ի հոբելյանին ամուսինների մեկնելուց մի քանի ժամ առաջ:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երկու տարի առաջ են տեղափոխվել ԱՄՆ։ Իրենց անվտանգությունն ապահովելու համար զույգը վարձել է նախկին նախագահ Բարաք Օբամայի թիկնապահ Քրիստոֆեր Սանչեսին և Մայքլ Ջեքսոնի անվտանգության նախկին ղեկավար Ալբերտո Ալվարեսին։