Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
«Արդեն 75 օր է, ինչ Ավետիքն ապօրինի կալանավորված է և այդ ամբողջ ընթացքում հնարավորություն չի ունեցել մասնակցել ընտանիքի կյանքին՝ մեր 4 երեխաներից երկուսի և ծնողների ծննդյան օրերն է բաց թողել»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը:
Չնայած այդ ամենին, ըստ Ադամյանի, Ավետիք Չալաբյանն ուժեղ է և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել:
Ավետիք Չալաբյանի ուղերձում, որն ընթերցեց նրա կինը, հեղինակը հայտարարում է, որ արդեն 2.5 ամիս է, ինչ գտնվում է երկրում իշխող ապազգային վարչակարգի պատանդի կարգավիճակում։
«Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և արդեն ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Պլանավորված սադրանք՝ ապօրինի ձայանգրությամբ, մոնտաժով և իշխանամետ կայքով այն շրջանառելով, փորձելով հասարակության աչքերում ինձ վարկաբեկել»,-գրում է Չալաբյանը:
Նա հայտնում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։
«Համախմբում» շարժման անդամը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ, ինչը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո։
Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը հնարավոր է կանգնեցնել հասարակության՝ սեփական իրավունքների համար միասնական պայքարի միջոցով:
Նա հայտարարում է, որ եթե չեն ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, անկախ դատարանների և արդարադատության համար։
«Այս պայքարն անավարտ է, քանի դեռ վարչակարգի կամակատարները կարող են անմեղ մարդկանց սպանել և մնալ ազատության մեջ: Բազմաթիվ ճակատագրեր կործանել, միմյանց հետ հանցավոր համաձայնությամբ գործելով քրեական գործեր կարել և առանց օրինական դատավճռի բազմաթիվ մարդկանց պահել անազատության մեջ»,-գրում է Ավետիք Չալաբյանը:
Շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին՝ կալանավորված քաղաքական գործիչն ասում է՚ «Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
- «Արմենի և նրա սպանողների մասին». Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից
- Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի