ԱՄՆ-ում Boeing ռազմական ինքնաթիռների երեք գործարանների աշխատակիցները գործադուլ են սկսելու
Միսուրիում Boeing Co-ի երեք գործարանների աշխատակիցները մտադիր են օգոստոսի 1-ին գործադուլ անել: Ըստ «Ինտերֆաքսի»՝ հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով արհմիության հայտարարությունը:
«International Association of Machinists and Aerospace Workers District 837» արհմիության անդամ 2500 աշխատակից դեմ է քվեարկել Boeing-ի նոր աշխատանքային պայմանագրի պայմաններին:
«Մենք չենք կարող ընդունել այնպիսի պայմանագիր, որը արդարության և հավասար իրավունքի վրա հիմնված չեն, քանի որ այս ընկերությունը շարունակում է ամեն տարի միլիարդավոր դոլարներ վաստակել մեր արհմիության աշխատասեր անդամների հաշվին», -ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Boeing-ի ներկայացուցիչը, ի պատասխան Associated Press-ի հարցման, ասել է, որ ընկերությունը վրդովված է միության որոշումից: Boeing-ը մտադիր է շարունակել գործունեությունը այդ գործարաններում՝ համաձայն արտակարգ իրավիճակների պլանի։
Ընկերության գործարաններում, որոնց աշխատակիցները պատրաստվում են գործադուլ իրականացնել, արտադրվում են F-15, F-18 ռազմական կործանիչներ, T-7A վարժասարքեր և MQ-25 տանկեր։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ դը Գոլի օդանավակայանում հրշեջների գործադուլի պատճառով չեղարկվել է 100 չվերթներ
- Ֆրանսիայում հունիսի 2-ին դիվանագետների գործադուլ տեղի կունենա
- Գործադուլի դուրս եկած ավտոբուսի վարորդները վերադարձան երթուղի