Ճապոնացի շեփորահարը կատարել է Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը
Հուլիսի 24-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Յոկոհամա քաղաքում կայացավ ճապոնացի շեփորահար Միցուկունի Ցուջիմոտոյի համերգը, որի ընթացքում, ի թիվս այլ կատարումների, հնչել է նաև հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը, որը մեծ գոհունակությամբ ընդունվեց դահլիճի կողմից: Այս կասին տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
Համերգից հետո կազմակերպված ընդունելությանը ներկայացվել են հայկական գինիներ և կոնյակ: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը, ով շնորհակալություն է հայտնել Ցուջիմոտոյին համերգի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ համերգն անցկացվել է Ալեքսանդր Հարությունյանի մահվան 10-ամյակի և Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում:
Նշելով, որ 2 շաբաթ առաջ Տոկիոյում 3 համերգ անցկացվեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ՝ ՀՀ դեսպանը գոհունակություն է հայտնել, որ ճապոնացի երաժիշտները խորապես զգում են հայ երաժշտությունը: Արեգ Հովհաննիսյանը նաև կարևորել է վերոնշյալ միջոցառումների միջոցով հայ և ճապոնացի ժողովուրդների միջև մշակութային կապերի շարունակական ամրապնդումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան