Մասկը հերքում է Google-ի համահիմնադրի կնոջ հետ սիրավեպի մասին մամուլում հայտնված տեղեկությունները
SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը «կատարյալ անհեթեթություն» է անվանել ԶԼՄ-ներում հայտնված լուրերը Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շանահանի հետ իր ռոմանտիկ հարաբերությունների մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը՝ աշխարհի տասը ամենահարուստ մարդկանցից մեկը, կնոջից՝ Նիկոլ Շանահանից բաժանվում է՝ ենթադրաբար Իլոն Մասկի հետ նրա կարճատև սիրավեպի պատճառով։
«Սա կատարյալ անհեթեթություն է, ես և Սերգեյը ընկերներ ենք, և երեկ երեկոյան մենք միասին երեկույթի էինք»: - գրել է միլիարդատերը Twitter-ում։
Նա նշել է, որ երեք տարվա ընթացքում Նիկոլին տեսել է ընդամենը երկու անգամ, երկու անգամ էլ՝ մարդկանց մեծ շրջապատում։
«Ոչ մի ռոմանտիկ բան»,- հավելել է Մասկը։