Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շրջայց է կատարել Անիի ավերակներում
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:
«Էրմենիհաբերը» գրում է, որ նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց կատարել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան:
Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան